Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նման քայլերով իրենք պարզապես բարձրացնում են իրենց վաճառքի գինը»․ Արա Պապյան

00:54, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ.
«Նման քայլերով իրենք պարզապես բարձրացնում են իրենց վաճառքի գինը»․ Արա Պապյան

ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանի գրառումը. «Մի՞թե արցախաբնակ մեր հայրենակիցները կարծում են, որ Ռուսաստանը, մասնավորապես Պուտինը (որը ՄԻԱԿ պետության գլուխն է, որը չի կասկածում՝ «և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ շրջակա տարածքները ԲՆԻԿ ադրբեջանական հողեր են») հանուն իրենց պիտի հարաբերություններ փչացնի Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Սա այն դեպքում, երբ Ռուսաստանի Դաշնությունն օրեցօր ավելի է թուլանում ու կախման մեջ ընկնում Թուրքիայից։

Նման քայլերով իրենք չեն փրկում Արցախը, այլ պարզապես բարձրացնում են իրենց վաճառքի գինն ու թուլացնում միջազգային աջակցություն ստանալու հիմքերը»։

Աղբյուրը` Արա Պապյան
4781 | 2
Facebook