Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքն աշխատանքից ազատել է «Թվիթեր»-ի ղեկավար կազմին

11:16, ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ.
Իլոն Մասքն աշխատանքից ազատել է «Թվիթեր»-ի ղեկավար կազմին

Ամերիկացի գործարար Իլոն Մասքը «Թվիթեր»-ին «տիրանալուց» հետո աշխատանքից հեռացրել է հինգ տնօրենների, այդ թվում՝ գործադիր տնօրենին և ֆինանսական տնօրենին:
     «Թռչունն ազատ է արձակվել»,- ասել է սոցցանցի նոր սեփականատերը։

Իլոն Մասքը փակել է «Թվիթեր»-ը 44 միլիարդ դոլարով գնելու գործարքը, հաղորդում է CNBC-ն։ Այս մասին հայտնել են նաև իրավիճակին ծանոթ Insider-ի աղբյուրները։

5504 | 0
Facebook