Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի քիչ էլ, որ խոսեր, Ղարաբաղի հարցը կգցեր ոչ թե Սերժի ու Ռոբերտի, այլ Տիգրան Մեծի գրպանը»․ Արմեն Աշոտյան

11:24, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2022 թ.
«Մի քիչ էլ, որ խոսեր, Ղարաբաղի հարցը կգցեր ոչ թե Սերժի ու Ռոբերտի, այլ Տիգրան Մեծի գրպանը»․ Արմեն Աշոտյան

Ֆեյսբուքյան եթերի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ունեցած ելույթի մասին․ «Նա կեղծիքներով փորձում է մեր ժողովրդի միամիտ հատվածների մոտ տպավորություն ստեղծել, որ ամեն ինչ կորած է, ամեն բան տված էր, ես ի՞նչ իմանայի 2018-ին և այլն։ Ինչպես շատերն այսօր կատակում էին՝ մի քիչ էլ, որ երկար խոսեր, Ղարաբաղի հարցը կգցեր ոչ թե Սերժի ու Ռոբերտի, այլ Տիգրան Մեծի գրպանը»։

Աշոտյանը նշել է Փաշինյանի ելույթի նպատակները․ «Նա այսպիսով հիմնավորում է իր հետագա դավաճանությունները։ Հիմնավորում է իր հետագա քայլերը, որոնք փորձում է փաթեթավորել խաղաղության դարաշրջանի անվան ներքո։ Իրականում ուզում է ավարտել Արցախի հանձնման գործընթացը և սկսել ՀՀ-ի հանձնման գործընթացը»։

4553 | 2
Facebook