Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ պաշտպանության նախարարը ողջունել է Լիմանի ազատագրումը

13:30, կիրակի, 02 հոկտեմբերի, 2022 թ.
ԱՄՆ պաշտպանության նախարարը ողջունել է Լիմանի ազատագրումը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախօրեին հաստատել էր, որ ռուսական զորքերը նահանջել են Դոնեցկի շրջանի Լիման քաղաքից:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից Լիմանի ազատագրումը հուսադրող մարտական ​​հաջողություն է անվանել, փոխանցում է Reuters-ը։

«Դա միանշանակ կարևոր է: Մենք ոգևորված ենք այն ամենով, ինչ տեսնում ենք հիմա»,- ասել է նա: Օսթինը նշել է, որ Ռուսաստանը Լիմանն օգտագործում էր իր զորքերը և տեխնիկան հարավ և արևմուտք տեղափոխելու համար: «Եվ առանց այդ երթուղու, դա ավելի դժվար կլինի»,- հավելել է Փենթագոնի ղեկավարը:

5586 | 0
Facebook