Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկել 3-ամյա տղայի

22:00, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2022 թ.
Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկել 3-ամյա տղայի

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 40–ամյա Ա. Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Նոր Արտամետ գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել 3-ամյա Ա. Ա.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Վրաերթի ենթարկված երեխայի հայրը աշխատում է Վանաձորի պետական համալսարանում՝ որպես դասախոս:

4234 | 0
Facebook