Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկարում դպրոցական դասագրքի էջ է։ «Թեթև մեքենա»։ Կասեք՝ դե լավ, մարդատարի փոխարեն պարզապես գրել են թեթև։ Կարծում եմ՝ ռուսերենից թարգմանությամբ զբաղվելու ընթացքում «легковая машина» թարգմանել են թեթև մեքենա։ Ուրիշ ազգերի լեզվամտածողության հիման վրա գրված դասագրքով սովորած ազգը ո՞նց պիտի սեփական լեզվամտածողությունն ունենա։
Չկպնեք ռուսերենին, նույն հաջողությամբ անգլերենից են թարգմանում»: