Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կիևում 40 փողոց է վերանվանվել ապառուսականացման շրջանակներում

19:54, երկուշաբթի, 12 սեպտեմբերի, 2022 թ.
Կիևում 40 փողոց է վերանվանվել ապառուսականացման շրջանակներում

Կիևի քաղաքային խորհրդի կայքը հրապարակել է 40 փողոցների և պողոտաների ցուցակը, որոնք վերանվանվել են ապառուսականացման գործընթացի շրջանակներում. նաև Մինսկի պողոտան վերանվանվել է Լիտովսկի պողոտայի։
     Ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր Կիևի 95 փողոց անվանափոխելու իշխանությունների մտադրության մասին։ Ապագա անվանումները, նրա խոսքով, «պետք է հավերժացնեն Ուկրաինայի որոշիչ պատմական իրադարձությունների, ինչպես նաև Ուկրաինային փառաբանող հայտնի գործիչների և հերոսների հիշողությունը»:

4182 | 0
Facebook