Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հյուրի կարգավիճակով կմասնակցեն գագաթնաժողովին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։