Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանի հանդեպ Ադրբեջանը վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ»․ Վարդան Ոսկանյան

18:12, ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.
«Հայաստանի հանդեպ Ադրբեջանը վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ»․ Վարդան Ոսկանյան

.Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան ալիքում գրում է. «Հայաստանի հանդեպ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման բարբարոսկան վարչախումբը վարում է բացահայտ հիբրիդային պատերազմ, որի կարևոր բաղադրիչներից է, այսպես կոչված, «տեղանվանական պատերազմը»:

Ըստ այդմ, նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի բնիկ հայկական տեղանունները Բաքվի բռնապետի քարոչամեքենան նաև պաշտոնական հաղորդագրություններում փորձում է հնարավորինս «փոխարինել» իբր ադրբեջանական տարբերակներով։

Այս առումով հայկական ԶԼՄ-ները, եթե նույնիսկ մեջբերում են թշնամու պաշտոնական հաղորդագրություններից հատվածներ, որևէ պարագայում չպետք է օգտագործեն Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտոնական տեղանունների թշնամական աղճատումները։

Ուստի, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ խոցված հայկական ուղղաթիռի մասին թշնամու տարածած պաշտոնական տեղեկատվությունը ճիշտ է, ապա դրա բեկորները հայտնաբերվել են ոչ թե ինչ-որ «Խոջավենդի» շրջանի ինչ-որ «Տուղ» գյուղի, այլ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում, որը գտնվում է թշնամական ժամանակավոր բռնազավթման մեջ»։

2258 | 0
Facebook