Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մնացական Մարտիրոսյանն այն մարդն է, ով դատել է Նիկոլ Փաշինյանին». Նաիրա Զոհրաբյան

12:42, ուրբաթ, 12 օգոստոսի, 2022 թ.
«Մնացական Մարտիրոսյանն այն մարդն է, ով դատել է Նիկոլ Փաշինյանին». Նաիրա Զոհրաբյան

«Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով երկար տարիներ աշխատել է միջազգային կառույցներում, եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, ասել է, որ «Եվրոպայի խորհրդում թքում էին մեզ վրա՝ ասելով, որ դուք շատ եք կալանքը որպես խափանման միջոց կիրառում, որ դա խոշտանգում է»: Այս համատեքստում անդրադառնալով վերջին դեպքերին՝ Զոհրաբյանը նշել է՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանն այն մարդն է, ով դատել է Նիկոլ Փաշինյանին. «Փաշինյանն անձնական վրեժխնդրությունից ելնելով՝ բոլոր գործերը հանձնարարում է Մարտիրոսյանին, ով ուղիղ գնում է դեպի սեփական իրավական կառափնարան: Մի օր բոլորը պատասխան են տալու, այդ թվում՝ Մարտիրոսյանը»,- ասել է նա:

4026 | 2
Facebook