Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՆԱՏՕ-ն չի ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ, բայց...». Փենթագոնի ղեկավար

00:12, հինգշաբթի, 11 օգոստոսի, 2022 թ.
«ՆԱՏՕ-ն չի ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ, բայց...». Փենթագոնի ղեկավար

«ՆԱՏՕ-ն չի ձգտում պատերազմի Ռուսաստանի դեմ, բայց կշարունակի հավատարիմ մնալ հավաքական անվտանգության սկզբունքին»,- այս մասին Լատվիայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Նա նշել է, որ դաշինքի նորացված դիրքորոշումը պարզապես արտացոլում է հինգերորդ հոդվածի նկատմամբ շարունակական և հանդիսավոր հանձնառությունը։

«ՆԱՏՕ-ի մեկ դաշնակցի վրա հարձակումը հարձակում է ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ համաշխարհային քաղաքականության ներկա իրավիճակը դաշինքից պահանջում է ավելի արագ և հուսալի արձագանքել մարտահրավերներին։

5913 | 0
Facebook