Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Թոշակառուները՝ ընտրության առջև. ինչպե՞ս ստանալ հասանելիք հետվճարները. «Փաստ»

09:54, հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ.
Թոշակառուները՝ ընտրության առջև. ինչպե՞ս ստանալ հասանելիք հետվճարները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության որոշմամբ, ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից թոշակառուները և նպաստառուները վճարումներն անկանխիկ ձևով կատարելու դեպքում հաջորդ ամիս այդ գործարքների հանրագումարից կարող են 10 % հետվճար ստանալ: Այս մասին մեծ հանդիսավորությամբ հայտարարվեց կառավարության նիստի ժամանակ, թեպետ այդ ժամանակ դեռ հայտնի չէր, թե քանի բանկ է իրականում մասնակցելու ծրագրին: Այժմ ընդամենը 3 բանկ է ներգրավված ծրագրում: Որոշումն արդեն շուրջ 7 օր է՝ ուժի մեջ է ու արդեն քաղաքացիների մոտ անորոշություններ և մտահոգություններ կան: Նրանց հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ ծրագրից օգտվելու ցանկություն կա, բայց ստիպված են այդ դեպքում այլ բանկի շահառու դառնալ, ինչը, որոշ մարդկանց համար, իրենց խոսքերով, ոչ այդքան ցանկալի, նաև հավելյալ անհարմարություն առաջացնող գործընթաց է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

3479 | 2
Facebook