Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն

22:54, կիրակի, 03 հուլիսի, 2022 թ.
Հայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի հավաքականը փոքր երկրների Եվրոպայի առաջնության եզրափակիչում մրցեց Մալթայի հետ:

Մալթայում ընթացող առաջնության եզրափակիչ խաղի առաջին քառորդ մեկնարկային 5 րոպեներին Հայաստանի ընտրանին այդպես էլ միավոր չվաստակեց: Սակայն քառորդն ի վերջո ավարտվեց 19:15՝ ի օգուտ Մալթայի:

Երկրորդ քառորդում Ռեքս Կալամյանի գլխավորած թիմը ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ՝ 30:39:

Մեծ ընդմիջումից հետո երկու քառորդներում էլ Հայաստանի ընտրանին պահպանեց միավորների առավելությունը և հաղթանակ տոնեց 84:68 հաշվով:

4873 | 0
Facebook