Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոններ

22:42, շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ.
Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոններ

ԿԳՄՍ—ն հայտնում է․ «Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ
     Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս երկու ոսկե մեդալ է նվաճել։
     70 կգ քաշային, ազատ ոճային ըմբիշ Հայկ Պապիկյանը եզրափակչում գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի հետ և 3-2 հաշվով փայլուն հաղթանակ տանելով՝ հռչակվել չեմպիոն, իսկ 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը եզրափակչում 9-4 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ։
     Եզրափակչի մեր մյուս մասնակիցը՝ 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, 0-9 հաշվով ցավալի պարտություն է կրել Իտալիայի ներկայացուցչի հետ գոտեմարտում և բավարարվել արծաթե մեդալով։
     Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը։ Նա կիսաեզրափակչում 5-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ և կպայքարի ոսկե մեդալի համար»։

4435 | 0
Facebook