Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանն ու Միշելը զրուցել են փակ դռների հետևում

18:06, չորեքշաբթի, 29 հունիսի, 2022 թ.
Էրդողանն ու Միշելը զրուցել են փակ դռների հետևում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Եվրոմիության խորհրդի (ԵՄ) նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում IFEMA ցուցահանդեսային կենտրոնում՝ մամուլի համար փակ ձևաչափով։

Anadolu-ի փոխանցմամբ՝ թուրքական կողմից ներկա են եղել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և Ռիզեի պատգամավոր, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Թուրքական պատվիրակության նախագահ։ Օսման Աշքին Բաքը:

3693 | 0
Facebook