Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատավոր Բիշարյանը ինքնաբացարկ չհայտնեց

18:00, երկուշաբթի, 23 մայիսի, 2022 թ.
Դատավոր Բիշարյանը ինքնաբացարկ չհայտնեց

«Քննության առնելով դիմողներ՝ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից նախագահող դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, որոշեցի՝ դիմողներ Ա․ Մինասյանի և Հ․ Մարտիրոսյանի կողմից նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժել»,- վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հայտարարեց դատավոր Կարեն Բիշարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու գործով ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք՝ Վերաքննիչ դատարանը քննում է Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից բերված բողոքը:

Դատարանը քննում է Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի ներկայացրած բողոքը
2851 | 0
Facebook