Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սրանք այն կետերն են, որոնք պետք է հնչեցնի Հայաստանի ղեկավարը»․ Շարմազանով

16:12, կիրակի, 22 մայիսի, 2022 թ.
«Սրանք այն կետերն են, որոնք պետք է հնչեցնի Հայաստանի ղեկավարը»․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսելում պետք է ասի.
     Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
     Արցախի 100-ից ավել բնակավայրեր օկուպացված են։
     Շուշին և Հադրութը պետք է դեօկուպացվեն։
     Բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն։
     Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից։
     Անթույլատրելի է առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական ամրագրման ու իրականացման մտնել սահմանագծման ու սահմանազատման հարցերի մեջ։
     Կարգավորումը կարող է լինել բացառապես հայտնի 3 հիմնարար սկզբունքների հիման վրա։
     Սրանք այն կետերն են, որը պետք է հրապարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը։
     Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու, քանի որ առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ թուրք-ադրբեջանական օրակարգով»։

3570 | 0
Facebook