Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան հայտարարել է ռուսական նավթի էմբարգոյին աջակցելու պատրաստակամության մասին

15:18, երեքշաբթի, 03 մայիսի, 2022 թ.
Գերմանիան հայտարարել է ռուսական նավթի էմբարգոյին աջակցելու պատրաստակամության մասին

Գերմանիան պատրաստ է աջակցել Եվրոմիության անհապաղ էմբարգոյին՝ Ռուսաստանից նավթի ներկրման վրա, լրագրողներին ասել է Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

«Գերմանիան դեմ չէ ռուսական նավթի արգելքին։ Իհարկե, սա ծանր բեռ է, բայց մենք պատրաստ ենք դա անել»,- ասել է նա, փոխանցում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Բեռլինի համաձայնությունը ԵՄ-ին թույլ կտա մի քանի օրվա ընթացքում էմբարգո սահմանել։

6348 | 0
Facebook