Բուլղարիայի իշխանությունները չեն համաձայնի գազի մատակարարման՝ ռուսական պայմաններին, հայտարարել է վարչապետ Կիրիլ Պետկովը, մեջբերում է Monde-ը։
Նրա խոսքով, առկա պաշարները կբավականացնեն ավելի քան մեկ ամիս։ Բացի այդ, մինչև հունիսի վերջ Բուլղարիան նախատեսում է ավարտել Հունաստանի հետ նոր փոխկապակցիչի կառուցումը։ Սոֆիան հույս ունի նաև ԵՄ-ի աջակցությամբ՝ Ադրբեջանից գազի մատակարարման ապահովման, ինչպես նաև ԵՄ-ի կողմից հեղուկ բնական գազի գնման հարցում։
Բացի այդ, նրա խոսքով, Բուլղարիան աջակցություն կխնդրի Գերմանիայից, որպեսզի նա հայտարարի, որ գազի դիմաց ռուբլով վճարելը «անընդունելի է»։