Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Сбербанк»-ի հավելվածն անհասանելի է դարձել App Store-ում ներբեռնելու համար

15:24, երեքշաբթի, 12 ապրիլի, 2022 թ.
«Сбербанк»-ի հավելվածն անհասանելի է դարձել App Store-ում ներբեռնելու համար

Պատժամիջոցների պատճառով ապրիլի 12-ից «Сбербанк Онлайн» հավելվածն iOS հարթակում անհասանելի է դարձել՝ App Store-ում ներբեռնելու և թարմացնելու համար, այս մասին Telegram-ալիքում հայտնել է բանկը։

Բանկում նշել են, որ արդեն տեղադրված հավելվածները շարունակում են աշխատել առանց սահմանափակումների, դրանք ջնջելու կարիք չկա։ Մամուլի ծառայությունը նաև հիշեցրել է, որ կարելի է օգտագործել «Сбербанк Онлайн»-ի վեբ տարբերակը՝ հարմարեցված շարժական սարքերի համար։

Ինչպես պարզաբանել են մամուլի ծառայությունից, ներբեռնման համար անհասանելի են դարձել նաև СберБизнес-ը, СберИнвестор X-ը, Сбербанк Инвестор-ը, Сбербанк Инкассация-ն, СберKids-ը, СберСпасибо-ն, Акционер Сбера-ն:

6002 | 0
Facebook