Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հեքիաթները դրեք մի կողմ». Արարատ Միրզոյան

09:42, ուրբաթ, 28 հունվարի, 2022 թ.
«Հեքիաթները դրեք մի կողմ». Արարատ Միրզոյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում պատասխանելով լրագրողների՝ 44-օրյա պատերազմում պարտությունից դասեր քաղե՞լ ենք հարցին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Պարտավո՛ր ենք դասեր քաղել, զբաղվել պաշտպանական հզորությունների ավելացմամբ, բանակի առողջացմամբ, վերակենդանացմամբ»: Արձագանքելով ընդդիմության քննադատություններին՝ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ, ասաց. «Ընդդիմությունից հետաքրքրվեք՝ ինչպե՞ս է եղել, որ 90-ականների վերջերից գրեթե տարի չի եղել, որ հայ-թուրքական երկխոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն, կոնտակտ չլինի: Հեքիաթները դրեք մի կողմ. ո՛չ դուք նպաստեք դրան, ո՛չ էլ՝ որ իրենց ընդդիմադիր հռչակած մարդիկ մանիպուլացնեն մարդկանց»:

4910 | 0
Facebook