Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Միջազգային

Amazon-ը վճարել է աշխատակիցներին՝ սոցիալական ցանցերում դրական արձագանքներ թողնելու համար

18:54, չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ.
Amazon-ը վճարել է աշխատակիցներին՝ սոցիալական ցանցերում դրական արձագանքներ թողնելու համար

2018-ին Amazon-ը արշավ է սկսել, որը պետք է պաշտպաներ ընկերության հեղինակությունը պոտենցիալ համագործակցողների և հասարակական գործիչների աչքում: Նշենք, որ ըներությունը բազմիցս քննադատությունների է արժանացել իր պահեստներում անվտանգության ցածր մակարդակի և աշխատանքային վատ պայմանների պատճառով, գրում է FT-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ մարդկանց։

Amazon-ի պահեստի աշխատակիցները հատուկ դասընթաց են անցել, թե ինչպես արձագանքել ընկերության հասցեին հնչող քննադատությանը սոցիալական ցանցերում։ Նրանք պետք է «կոպիտ, բայց քաղաքավարի» պատասխանեն այն գրառումներին, որոնք, ընկերության կարծիքով, չեն համապատասխանում իրականությանը:

2019 թվականի օգոստոսին Bellingcat-ը բացահայտել է մոտ 50 նմանատիպ օգտահաշիվ ԱՄՆ-ում և Եվրոպայում:

2021-ի վերջին, սակայն, ընկերությունը դադարեցրել է այդ պրակտիկան և հեռացրել աշխատակիցների բոլոր գրառումները: Ընկերությունը դժգոհ է եղել, քանի որ այդ խորամանկությունը չի օգնել նոր աշխատակիցներ ներգրավելու հարցում։ Բացի այդ, ոմանք միանգամից մի քանի կեղծ հաշիվներ են ստեղծել՝ ավելի շատ դրական կարծիքներ գրելու և ավելի շատ գումար ստանալու համար։

| | |
2267 | 0
Facebook