Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ մոլերում QR կոդ չեն պահանջում»․ Կարեն Քոչարյան

18:54, երկուշաբթի, 24 հունվարի, 2022 թ.
«Ինչո՞ւ մոլերում QR կոդ չեն պահանջում»․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը․ «Կրկին վերադառնամ QR կոդերին: Իհարկե հասարակական տրանսպորտի և մետրոյի հարցին այդպես էլ չպատասխանեցին, բայց հիմա այլ հարցով եմ ուզում դիմել մեր առողջապահության նախարարին:
     Հարգելի տիկին Ավանեսյան,
     Կարող եք բացատրել, թե ինչո՞ւ մոլերում QR կոդ չեն պահանջում:
     Քանի որ իմ կոռեկտ հարցադրումներին Դուք այդպես էլ չպատասխանեցիք, թույլ տվեք այս հարցին ես պատասխանեմ:
     QR կոդերի պարտադիր պահանջի ցուցակում ընգրկված չեն մոլերը (նշված են միայն մոլերում հասարակական սննդի հատվածները), որովհետև մոլերի սեփականատերերը պատգամավոր օլիգարխներ են..., իսկ նրանց շահերին կպնել չի կարելի... երևի»:

Աղբյուրը` Կարեն Քոչարյան
3157 | 1
Facebook