Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Բելառուսում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը

21:30, հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ.
Հայտնի է Բելառուսում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օրը

Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների և լրացումների հանրաքվեն կանցկացվի փետրվարի 27-ին։ Համապատասխան հրամանն այսօր ստորագրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Բելտա» գործակալության փոխանցմամբ՝ քվեաթերթիկում կներառվի հարց՝ «ընդունո՞ւմ եք արդյոք Բելառուսի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններն ու լրացումները»։

Միաժամանակ հրամանին կկցվեն են նաև սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները։

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակումից 10 օր հետո։

3716 | 0
Facebook