Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի դպրոցներում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի

23:36, ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ.
Արցախի դպրոցներում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում գործող կարանտինի ժամանակ կիրառվող միջոցառումներին և սահմանափակումներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության կառավարությունը: Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հեռավար ուսուցման անցած հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի դեկտեմբերի 6-ին՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ:

2312 | 0
Facebook