Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կապանում ՔՊ հանրահավաքին մասնակցել է ընդամենը մի քանի տասնյակ մարդ

12:12, ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ.
Կապանում ՔՊ հանրահավաքին մասնակցել է ընդամենը մի քանի տասնյակ մարդ

Համացանցը քննարկում է Կապանում ՔՊ-ի երեկվա նախընտրական հանրահավաքը: Օգտատերերը նշում են, որ տեսնելով լուսանկարները՝ մտածել են, թե կապանցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրման, սակայն պարզվել է, որ մասնակցում են ՔՊ-ի քարոզարշավին:

Հանրահավաքի կազմակերպչական աշխատանքներով զբաղվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ մարզպետարանի հետ միասին: Եվ չնայած դրան՝ այդպես էլ չի հաջողվել մարդկանց բազմություն ապահովել: Ասում են՝ կապանցիներն ի սկզբանե բոյկոտել են քարոզարշավը. տեղի իշխանությունները հրահանգել են պետական կառույցների, հիվանդանոցի, դպրոցի աշխատակցիներին ներկա գտնվել հրապարակում: Ըստ լուրերի՝ հավաքվածների թիվը չի գերազանցել մի քանի տասնյակը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
43341 | 2
Facebook