Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշնանային արձակուրդը չի՛ երկարաձգվել ևս երկու շաբաթով. պարզաբանում

11:36, հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Աշնանային արձակուրդը չի՛ երկարաձգվել ևս երկու շաբաթով. պարզաբանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը:
     «Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում և սոցիալական էջերում»,- նշված է հաղորդագրության տեքստում:

Աղբյուրը` ԿԳՄՍՆ
7079 | 0
Facebook