Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բաթումիում դեռևս փլատակների տակ է 10-15 մարդ». Վրաստանի ՆԳ նախարար

23:30, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
«Բաթումիում դեռևս փլատակների տակ է 10-15 մարդ». Վրաստանի ՆԳ նախարար

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Բաթումիում շենքի փլուզման հետևանքով փլատակների տակ է մոտ 10-15 մարդ, որոնցից երկուսը հեռախոսային կապ ունեն ներքին գործերի նախարարության հետ:

Այս մասին հայտնում է Aliq.ge լրատվականը:
     «Մոտ հինգ հարկ է փլուզվել, մեր տեղեկություններով՝ մոտ 10-15 հոգի փլատակների տակ են: Նրանցից երկուսը խոսում են մեզ հետ հեռախոսով, բայց նրանք չեն կարող մեզ բացատրել, թե որտեղ են»,-ասել է Գոմելաուրին:
     Գոմելաուրին ասել է, որ որոնողական աշխատանքներին ներգրավվել են հարյուրավոր փրկարարներ, բացի այդ, մոբիլիզացված են հատուկ սարքավորումներ, ներքին գործերի նախարարության աշխատակիցներ և տեղի քաղաքապետարանի և քաղաքային ծառայության ներկայացուցիչներ:
     Ներքին գործերի նախարարի խոսքով՝ փլուզումը, հավանաբար, կապված է շենքի առաջին հարկում կատարվող վերանորոգման աշխատանքների հետ, ինչի պատճառով էլ հնարավոր է՝ հենապատը վնասված լինի:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մոտ, Բաթումիում՝ Մեմեդ Աբաշիձեի և Մայիսի 26 փողոցների խաչմերուկում, փլուզվել է բազմահարկ շենքի մի մուտքը: Ժամը 17:15-ի դրությամբ փլատակներից դեռևս դուրսբերվածներ չեն եղել:

2662 | 0
Facebook