Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաթումիում շենք է փլուզվել․ տուժածների թվում կան երեխաներ

16:12, ուրբաթ, 08 հոկտեմբերի, 2021 թ.
Բաթումիում շենք է փլուզվել․ տուժածների թվում կան երեխաներ

Բաթումիում բազմահարկ շենք է փլուզվել, մուտքերից մեկն ամբողջությամբ քանդված է:

Փրկարարները փորձում են հանել փլատակների տակ մնացած մարդկանց. երկու երեխա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մահացածների մասին չի հաղորդվում, փոխանցում է aliq.ge-ն:

«Կլինիկա տեղափոխված երեխաներից մեկը 1 տարեկան երեք ամսական է, ունի մակերեսային վնասվածքներ, սրունքոսկրի կոտրվածք»,- ասել է բժիշկը:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

4678 | 0
Facebook