Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
Ինսթագրամ

Համացանց

«Իրանական զրահատեխնիկայի վրա փակցված է «Իսրայելը չի տեսնի մոտակա 25 տարին»». Արգիշտի Կիվիրյան

18:42, երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
«Իրանական զրահատեխնիկայի վրա փակցված է «Իսրայելը չի տեսնի մոտակա 25 տարին»». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը. «Իրանն սկսել է խոշոր զորավարժություններ Ադրբեջանի սահմանին, ավելի կոնկրետ Խոդափերինի կամրջի, այսինքն վերջին պատերազմում Արցախի ընկած տարածքների ուղղությամբ։ Ընդ որում, իրանական զրահատեխնիկայի վրա փակցված են «Իսրայելը չի տեսնի մոտակա 25 տարին»։ Հավանաբար սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ըստ առկա տեղեկատվության, Բաքվի իշխանությունների կողմից արագորեն կառուցված և արդեն իսկ շահագործվող Ֆիզուլիի օդանավակայանի իրական շահառուն հանդիսանում է Իսրայելը, որն այն օգտագործելու է իր նպատակների համար, պարզ է, որ Իրանի դեմ։ Իսկ գլոբալ առումով, իրանական ռազմական շրջանակներում Ադրբեջանն ընդհանրապես դիտարկվում է որպես Խազարիայի, այսինքն երկրորդ Իսրայելի ժառանգ։ Ընդ որում նմանեցվում են անգամ անվանումները՝ խազարի-ազարի։ Այնպես որ, ցանկացած ռազմական գործողություն ընդդեմ Ադրբեջանի, Իրանը՝ իսլամական, առավել ևս շիիթական, սեգմենտում կմատուցի որպես պայքար Իսրայելի և նրանց «դրածո Բաքվի ռեժիմի» դեմ...»:

| | |
5865 | 1
Facebook