Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ըստ տեղեկությունների՝ կա մարմնական վնասվածք ստացած քաղաքացի». Լիլիթ Գալստյան

18:30, շաբաթ, 18 սեպտեմբերի, 2021 թ.
«Ըստ տեղեկությունների՝ կա մարմնական վնասվածք ստացած քաղաքացի». Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրառումը. «նիկոլին ծառայող ՀՀ ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, բերման է ենթարկել Շ․ Ազնավուր հրապարակում սեպտեմբերի 21-ի գունագեղ միջոցառման դեմ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող ՀՀ քաղաքացիների։

Մի քանի տասնյակ ՀՀ քաղաքացիներ այս պահին գտնվում են ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում։

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն այս պահին ոստիկանության բաժանմունքներում են՝ պաշտպանելու բերման ենթարկված ՀՀ քաղաքացիների շահերը։

Ըստ տեղեկությունների՝ կա նաև մարմնական վնասվածք ստացած ՀՀ քաղաքացի։

Թուրքը մեր դրոշն է ջնջում, նիկոլն ու կամակատարները ներքին թշնամի են որսում։

Այսպիսին է բռնատիրության իրական դեմքը»։

Աղբյուրը` Լիլիթ Գալստյան
3012 | 1
Facebook