Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբ

22:00, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Թուրքիայում հետապնդում է սկսվել Ցեղասպանությունը ճանաչող փաստաբանի նկատմամբ

Թուրքիայում հետաքննություն է սկսվել «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Յակուփ Աթաշի նկատմամբ: Պատճառը սույն թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կազմակերպության Ադանայի մասնաճյուղի տարածած հայտարարությունն է: Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբերը»։

Ադանայի գլխավոր դատախազությունը «ժողովրդի մի հատվածին ատելության և թշնամանքի դրդելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել Յակուփ Աթաշի նկատմամբ՝ տարածված ամբողջ հայտարարությունը հանցագործություն համարելով:

Աթաշը, իրավապահ մարմիններին ներկայանալով, հայտնել է, որ հայտարարությամբ արտահայտել է իր անձնական կարծիքը՝ չունանալով ատելություն և թշնամանք սերմանելու նպատակ: Նա հրաժարվել է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ համաձայն ՄԻԵԴ որոշումների, իր կատարած հայտարարությունը տեղավորվում է խոսքի ազատության իր իրավունքի շրջանակներում:

Աթաշի կարծիքով՝ իր նկատմամբ սկսված հետաքննության նպատակն է վախեցնել մարդու իրավունքի պաշտպաններին:

«Այս հետաքննությունը նշանակում է հարձակում մտքի և խոսքի ազատության վրա: Սա հետաքննություն է իմ անձի և բոլոր մարդու իրավունքի պաշտպանների նկատմամբ»,- ասել է Աթաշը:

3135 | 0
Facebook