Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը հայտնել է, թե երբ ազատ կարձակվեն իրանցի վարորդները

21:42, հինգշաբթի, 16 սեպտեմբերի, 2021 թ.
Սուրեն Պապիկյանը հայտնել է, թե երբ ազատ կարձակվեն իրանցի վարորդները

«Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ ռուս սահմանապահները բանակցություններ են վարում, նաև Իրանն է իր դիվանագիտական խողովակներով աշխատում։

«Այս առումով խնդիրը մեծ հաշվով մեր դաշտում չէ»,- նշեց է Ս․ Պապիկյանը:

«Մենք հիմա ունենք նաև այլընտրանքային եղանակներ բոլոր բեռները ՀՀ ցանկացած տարածք տեղափոխելու, նաև` Հայաստանը որպես տարանցիկ երկիր Իրանի համար դիտարկելու համար»,- հայտնել է նա:

Անդրադառնալով Գորիս–Կապան ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետերին, Պապիկյանն ասել է, որ դա Ադրբեջանի գործն է, որին Հայաստանը միջամտել չի կարող, քանի որ ճանապարհի այդ հատվածները խորհրդային քարտեզներով Ադրբեջանի տարածքում են։

5367 | 2
Facebook