Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում ընդդիմությունը ճնշումների է ենթարկվում

13:00, չորեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2021 թ.
Վրաստանում ընդդիմությունը ճնշումների է ենթարկվում

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հայտնում են իրենց թեկնածուների նկատմամբ ուժային կառույցների կողմից իրականացվող ճնշումների մասին, գրում է «Վրաստան Օնլայն»-ը: Նշվում է, որ այս ամենն արվում է այն նպատակով, որ վերջինները հանեն իրենց թեկնածությունը: «Հանուն Վրաստանի» կուսակցության թեկնածուներից Նատիա Մեզրիշվիլին հայտարարել է, որ արդեն տասնյակ թեկնածուներ են դուրս մնացել նախընտրական քարոզարշավից՝ «աշխատանքից ազատվելու», «բիզնեսի նկատմամբ ճնշման» և «անձնական կյանքը արտացոլող տեղեկատվության հրապարակման» վախերի պատճառով:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են:

4855 | 0
Facebook