Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լեհաստանն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Բելառուսի հետ սահմանին

14:00, երեքշաբթի, 07 սեպտեմբերի, 2021 թ.
Լեհաստանն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանի սեյմը արտակարգ դրության մեկամսյա ռեժիմ է սահմանել Բելառուսի հետ սահմանին, փոխանցում է BBC-ն: Նշվում է, որ սա Լեհաստանի 30-ամյա նորագույն պատմության մեջ արտակարգ դրության հաստատման առաջին դեպքն է: Արտակարգ դրությունը՝ սահմանային գոտում, փաստացի գործում է անցած հինգշաբթի օրվանից, երբ համապատասխան հրաման էր ստորագրել երկրի նախագահ Անջեյ Դուդան: Սակայն, սահմանադրության համաձայն, այս քայլն իր քվեարկությամբ պետք է հաստատեր երկրի խորհրդարանը: Արտակարգ դրության սահմանման պատճառ է հադիսացել՝ լեհ-բելառուսական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամը: Լեհաստանը՝ Լիտվայից և Լատվիայից հետո Բելառուսի թվով երրորդ հարևան- պետությունն է, որը հատուկ միջոցներ է կիրառել սահմաններին: Ավելի վաղ՝ Բելառուսի հետ սահմանին, նմանօրինակ գործողություններ էին իրականացրել Լիտվան և Լատվիան :

8891 | 0
Facebook