Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարյուրավոր աֆղաններ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ

20:04, չորեքշաբթի, 18 օգոստոսի, 2021 թ.
Հարյուրավոր աֆղաններ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ

Չորեքշաբթի օրը հարյուրավոր աֆղանցիներ դուրս են եկել Բրյուսելի կենտրոն, որպեսզի ուշադրություն հրավիրեն Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Նրանք նաև բարձրաձայնել են աֆղան փախստականների խնդիրը, հաղորդում է RIA-ն:

Ակցիան տեղի է ունենում Շուման փողոցում, որտեղ տեղակայված են Եվրոպական միության կարևոր ինստիտուտները:

«Մենք ուզում ենք, որ մեզ վերադարձնեն մեր նախագահ Աշրաֆ Ղանիին»,- աղբյուրի թղթակցի հետ զրույցում ասել է երիտասարդ աֆղան՝ ազգային դրոշը ձեռքին: Ի դեպ, իսլամական պետությունում այդ դրոշը փորձում են արգելել: Ցուցարարները վստահ են, որ թալիբները մի ժամում կոչնչացնեն այն հույսը, որ ունեին Աֆղանստանի լուսավոր ապագայի հանդեպ, և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի՝ 20-ամյա պատերազմը իզուր կլինի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աֆշար Ղանին պատսպարվել է ԱՄԷ-ում:

6997 | 1
Facebook