Ի՞նչ անել արևից այրվածք ստանալու դեպքում. մասնագետի խորհուրդները
![]() Մաշկաբան, կոսմետոլոգ Ստանիսլավ Արկաննիկովը հայտնել է, թե ինչպես կարելի է արևից այրվածք ստանալու դեպքում, ինչպես հարկն է, խնամել մաշկը: Նա բացատրել է նաև, թե ինչպես վարվել, եթե մաշկը այրվել է, կարմրել է և ցավոտ զգացողություններ են առաջացել. «Առաջին բանը, որ դուք պետք է անեք, արևից փախչելն է, և ոչ թե պարզապես փախչել ծածկի տակ, քանի որ այնտեղ օդը նույն ջերմաստիճանի կլինի, և դա այդ իրավիճակում վնասակար ազդեցություն կունենա մաշկի վրա, այլ վազել արևից պաշտպանված վայր, որտեղ ջերմաստիճանը ցածր կլինի: Նման հնարավորության բացակայության դեպքում անհրաժեշտ է ծածկվել այնպիսի հագուստով, որը հնարավորինս կպաշտպանի ձեզ ուլտրամանուշակագույն ճառագայթումից. իդեալական կլինի բամբակյա հագուստ և ցանկալի է այն թրջել սառը ջրի մեջ», – ասել է Ստանիսլավ Արկաննիկովը: Հաջորդ քայլը սառը ցնցուղն է, որը պետք է արվի առաջին իսկ հնարավորության դեպքում: Ջուրը, որի ջերմաստիճանը պետք է լինի մոտ 20 աստիճան, կօգնի թեթևացնել գրգռվածությունը, հանգստացնել մաշկը, իջեցնել մարմնի ջերմաստիճանը և դադարեցնել այրվածքի զարգացումը: «Ցավային զգացողություններին կարող են ավելանալ ցավոտ այրոցը, որը հնարավոր է վերացնել միայն դեղամիջոցներով: Ցավը թեթևացնելու ամենադյուրին ճանապարհը «Պարացետամոլն» է կամ «Իբուպրոֆենը»», – ասել է Ստանիսլավ Արկաննիկովը: Ըստ նրա՝ մեկ այլ պարտադիր կետ է մաշկի խոնավացումը, ընդ որում՝ ոչ թե թթվասերով կամ կեֆիրով, այլ հատուկ խոնավեցնող միջոցներով՝ նախընտրելի է վիտամին E- ով, երիցուկի էքստրակտով, ալոեի հյութով և պանտենոլով: |