Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հովհաննես Հովհաննիսյանը

13:48, հինգշաբթի, 05 օգոստոսի, 2021 թ.
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հովհաննես Հովհաննիսյանը

Այսօր` օգոստոսի 5-ին, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ ժամանակավոր խորհուրդը բավարարել է ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրաժարականի դիմումը։ Նա նշեց, որ ժամանակավոր խորհուրդը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հաստատել է Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը։

Հովհաննես Հովհաննիսյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, իսկ 2018-2019 թթ․ եղել է ԿԳՄՍ փոխնախարար:

4719 | 2
Facebook