Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պեսկովը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների հենակետեր տեղակայելու մասին

15:00, հինգշաբթի, 29 հուլիսի, 2021 թ.
Պեսկովը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների հենակետեր տեղակայելու մասին

Կրեմլը չի մեկնաբանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղակայելու գաղափարը։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երևանի հետ շփումները շարունակվում են, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են Կրեմլում վերաբերվում Փաշինյանի նախաձեռնությանը:

«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է եղել, գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները շատ ջանքեր են գործադրել, որպեսզի հրադադարի ռեժիմը վերականգնվի։ Աշխատանքը շարունակվում է. Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի ապահովի պայմանավորվածությունների լիարժեք իրականացումը»,- ասել է Պեսկովը։

9212 | 2
Facebook