Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԱԾ-ն պետք է անպայման ենթարկվի արմատական փոփոխության». Արթուր Սաքունց

13:48, կիրակի, 25 հուլիսի, 2021 թ.
«ԱԱԾ-ն պետք է անպայման ենթարկվի արմատական փոփոխության». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԱԾ-ն պետք է անպայման ենթարկվի արմատական փոփոխության` վեթինգի, լյուստրացիայի
     ԱԱԾ պաշտոնաթող սպաների հանրային դիրքորոշումները միանշանակ վկայում են, որ ազգային անվտանգությունը երկար տարիներ գործել է ոչ թե որպես պետական մարմին, այլ՝ որպես քաղաքական մարմին։ Այն, որ ԱԱԾ պաշտոնաթող սպաները դրսևորում են իրենց ոչ որպես պետական ծառայողներ, այլ քաղաքական գործիչներ, հիմնավոր է դարձնում միտքը, որ ԱԱԾ-ում ներկայումս գործող աշխատակիցների շրջանում էլ են գերակշռում քաղաքական գործիչներին բնորոշ մտածելակերպն ու վարքագիծը, ոչ թե պետական ծառայողի վարքագիծը»:

Աղբյուրը` Արթուր Սաքունց
3825 | 1
Facebook