Չինական «ByteDance» ընկերության կողմից ստեղծված «Տիկ-Տոկ» հավելվածը լայն տարածում գտավ Հայաստանում վերջին երկու տարիներին: Այդ ժամանակահատվածում շատ հայ տիկտոկերներ մեծ հայտնություն ձեռք բերեցին և հավասարվեցին շոուբիզնեսյան աստղերի հետ, որոշ դեպքերում՝ անգամ գերազանցելով նրանց:
Տիկտոկյան հայկական տիրույթում, ի թիվս այլոց, մեծ ճանաչում ունի նաև Մագա Հարությունյանը: Վերջին շաբաթներին տիկտոկյան հասարակությունը ակտիվորեն քննարկում է Մագայի մասնակցությամբ «Քաղցած սպասում էին» հաղորդաշարի թողարկումը:
Համացանցում շատերը սկսեցին ծաղրել Մագային, քանի որ հաղորդման ընթացքում նա չի կարողացել ճիշտ պատասխանել մաթեմատիկական պարզ հաշվարկների, ինչպես նաև՝ շփոթել է հայ գրողների ստեղծագործություններն ու գրողներին:
Մեծ քննարկումների պատճառ դարձած հաղորդումից հետո հայտնի հայ տիկտոկերը զրուցել է «ժողովուրդ» օրաթերթի հետ: Եթերի ժամանակ, մասնավորապես, նա ասել է. «Ես այդ հաղորդաշարի մասին լրիվ ուրիշ պատկերացումներ եմ ունեցել: Չեմ կարա ասեմ՝ դա միտումնավոր էր: Պարզապես դա Սուրենի ձեռագիրն է. միայն իմ դեպքում չի»,- ասել է նա:
Հարցին, թե արդյոք փոշմանե՞լ է, որ մասնակցել է հաղորդմանը, Մագա Հարությունյանը պատասխանել է. «Ո՛չ, ես արել եմ իմ լավությունը. տվել եմ իրանց ռեյտինգ, ու վստահ եմ, որ այն հաղորդումը, որտեղ ես եմ մասնակցել, ունեցել ա բավականին շատ դիտում»:
Նա ընդգծել է, որ հաղորդման եթեր գնալուց հետո չի կապվել հաղորդման հեղինակի հետ՝ հարցնելու համար, թե ինչու է վերջինը այդպես վարվել:
Մանրամասները՝ տեսանյութում: