Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՍԴ-ի հերթական նիստն ավարտվեց

00:22, երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
ՍԴ-ի հերթական նիստն ավարտվեց

Ավարտվեց Սահմանադրական դատարանի հերթական նիստը: Հիշեցնենք՝ չորս քաղաքական ուժեր բողոքարկում են արտահերթ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը։

Այսօր՝ օրվա երկրորդ կեսից ելույթով հանդես եկավ ՔՊ-ի ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը:

Նա հավաստիացրել է, որ որպես Փաշինյանի ագրեսիվ հռետորության ապացույցներ ներկայացված հայտարարությունները կոնտեքստից դուրս են. ներկայացված են մասնակի։

Գրիգորյանը ներկայացրել է բազմաթիվ մեջբերումներ, որոնք, նրա կարծիքով, ցուցադրում են կուսակցության առաջնորդի «բարի մտադրությունները»։

ՍԴ նախագահ Դիլանյանը հայտարարեց այսօրվա նիստի ավարտի մասին՝ հավելելով, որ հուլիսի 13-ին նիստը կսկսվի 10:00 և կրկին կտևի մինչև կեսգիշեր: Նիստը կսկսվի 3-րդ անձի հետ հարցուպատասխանով:

3316 | 0
Facebook