Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը Կառավարությունը 106 մլն դրամի մաքսային արտոնություն տվեց

11:17, հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ.
Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությանը Կառավարությունը 106 մլն դրամի մաքսային արտոնություն տվեց

Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում էր նաև «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» հարցը, որը և հաստատվեց:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 106 մլն դրամ: Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար:

Ի դեպ, նիստի օրակարգից հանվել էր Մհեր Սեդրակյանի որդուն՝ «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը:

6171 | 1
Facebook