Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սա ծանր ապտակ էր այսպես կոչված՝ հին իշխանության ներկայացուցիչներին»․ Սուրեն Պապիկյան

23:40, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
«Սա ծանր ապտակ էր այսպես կոչված՝ հին իշխանության ներկայացուցիչներին»․ Սուրեն Պապիկյան

Հասարակությունը հիմա շատ ծանր պատասխանատվություն է դրել ձեր ուսերին, որովհետև նա կրկին մերժեց նախկիններին՝ ինչպես 18-ին, և շատ ավելի մեծ վստահության կրեդիտ տվեց ձեզ․ այս անգամ դուք ընդունո՞ւմ եք այդ ծանր պատասխանատվությունը. Հ1-ի եթերում՝ պատասխանելով հետևյալ հարցին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանն ասաց. «Ես հունիսի 20-ը կհամարեմ շատ կարևոր գիծ, որ մեր հասարակությունն այդ գիծը գծեց․ սա շատ ծանր հարված էր, ծանր ապտակ էր, այսպես կոչված, հին իշխանության ներկայացուցիչներին։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ դա մեզ համար լրջագույն, կարևոր պատասխանատվություն է։ Մենք քաջ հասկանում ենք, որ այս ծանր պարտավորությունը, որ դրվել է մեր ուսերին, պահանջում է տքնաջան աշխատանք, և մենք զօրուգիշեր պիտի աշխատենք, որ կարողանանք մեր հասարակության սպասելիքներն արդարացնենք»։

3869 | 3
Facebook