Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակ Դավթյանը՝ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին

11:50, երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ.
Արտակ Դավթյանը՝ ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների թվի մասին

«Ընդհանուր թիվը մնացել է նույնը, ամենօրյա գործունեության հետ կապված՝ հերթափոխներ և այլն, շատ քիչ քանակությամբ ավելանում կամ պակասում են»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ի պատասխան դիտարկմանը, որ ՀՀ տարածքում հակառակորդի շուրջ հազար զինվոր է գտնվում, ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Անդրադառնալով սահմանային միջադեպերին՝ Դավթյանը նշեց, որ միջադեպերը պակասել են։

«Դա առաջին հերթին պայմանավորված է ընթացող բանակցային գործընթացով»,- ընդգծեց նա։

«Բանակցային գործընթացին չվնասելու համար դրա էտապների, արդյունքների մասին չի հայտարարվում։ Վերջնական արդյունքը տեսանելի կլինի այն տարբերակով, որը կներկայացնենք»,- հավելեց ԳՇ պետը։

5493 | 0
Facebook