Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բայդենը 50 տարի պատրաստվել է Պուտինի հետ հանդիպմանը»․ Փսաքի

13:15, երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.
«Բայդենը 50 տարի պատրաստվել է Պուտինի հետ հանդիպմանը»․ Փսաքի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հստակ գիտի, թե ինչ սպասել Վլադիմիր Պուտինից առաջիկա հանդիպմանը. նա այդ պահին պատրաստվել է 50 տարի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:

«Նրա կարծիքով, այս հանդիպումը ոչ թե վստահության և բարեկամության մասին է, այլ` հասկանալու, թե որտեղ է հնարավոր շփման ընդհանուր կետեր գտնել: Լինել ուղղամիտ և ճշգրիտ այն ոլորտներում, որտեղ մտահոգություններ ունենք»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Փսաքին։

Փսաքին պարզաբանել է, որ ԱՄՆ նախագահը նախկինում աշխատել է Պուտինի հետ և երկար տարիների փորձ ունի: Այսպես է նա մեկնաբանել Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենի այն խոսքերը, որ իր ամուսինը «չափազանց պատրաստ է» Պուտինի հետ հանդիպմանը:

3481 | 0
Facebook