Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը Փարիզում ընդունել է ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանին և վերահաստատել իր այն դիրքորոշումը, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից: Գրում է lorientlejour-ը՝ հիշեցնելով, որ օրեր առաջ Փաշինյանը հայ-ադրբեջանաան սահմանին տիրող իրադրությունը որակել էր՝ որպես պայթյունավտանգ:
«Ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը»,- ասել է Մակրոնը՝ կոչ անելով կողմերին՝ վերադառնալ իրենց՝ մայիսի 11-ի դրությամբ տեղակայման վայրերը: «Երկու երկրների միջև սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների շրջանակներում՝ առանց որևէ հետագա գործողությունների»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան «պատրաստ է դյուրացնել քննարկումները»:
Վերջին շաբաթներին մի շարք միջադեպեր են բռնկվել երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի անկախ անկլավի համար կարճատև ու մահաբեր պատերազմից հետո (6000 զոհ). զինադադարի կնքումից հետո վեց ամիս անց լարվածությունը շարունակում է մնալ բարձր:
Հակամարտությունն ավարտվեց Հայաստանի պարտությամբ, վերջինն ստիպված եղավ զիջել Լեռնային Ղարաբաղի շուրջ մի քանի շրջաններ: Անցյալ շաբաթ վեց հայ զինվոր գերի էր ընկել Բաքվի զորքերի կողմից, իսկ Ադրբեջանն իր հերթին դատապարտեց հայկական կողմին իր զինվորներից մեկի մահվան համար, գրում է կայքը: