Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանցի ռեժիսորը սպանվել և մասնատվել է սեփական ծնողների կողմից

13:30, հինգշաբթի, 20 մայիսի, 2021 թ.
Իրանցի ռեժիսորը սպանվել և մասնատվել է սեփական ծնողների կողմից

Որդու և հոր միջև ճակատագրական վեճը տեղի է ունեցել այն պատճառով, որ 47-ամյա տղամարդը հրաժարվել է ամուսնանալ:

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կինոռեժիսոր Բաբակ Խորամդինի ծնողները վեճի ընթացքում սպանել են նրան և մասնատել: Այս մասին հայտնել է Mirror պարբերականը։ Նշվում է, որ Խորամդինը տուն է վերադարձել Մեծ Բրիտանիայից, որտեղ ապրել է վերջին 11 տարիներին և դասավանդել տեղի ուսանողներին: Ամուսնանալուց հրաժարվելու պատճառով՝ հոր և 47-ամյա որդու միջև վեճ է սկսվել, ինչի հետևանքով ռեժիսորը դանակահարվել է: Հանցագործությունը կոծկելու համար ծնողները մասնատել են որդու մարմինը, փաթեթավորել աղբի տոպրակի և ճամպրուկների մեջ ու նետել Թեհրանի արվարձաններում: Մարմնի մասերը հայտնաբերելուց հետո ծնողները խոստովանել են հանցանքը։ Բացի այդ, պարբերականի տվյալներով՝ տղամարդն ու կինը հայտարարել են, որ իրենք 10 տարի առաջ նույն կերպ սպանել են իրենց փեսային, իսկ 7 տարի անց՝ նաև սեփական դստերը։

Ոստիկանությունը ձերբակալել է ամուսիններին և հետաքննություն սկսել։

9893 | 0
Facebook