Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ովքեր էին Մեղրին հանձնելուն կողմ քվեարկած 5 անձինք». Վարդան Հակոբյան

22:25, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
«Ովքեր էին Մեղրին հանձնելուն կողմ քվեարկած 5 անձինք». Վարդան Հակոբյան

Դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ 1999 հոկտեմբերի 27-ից առաջ կար Մեղրին հանձնելու ծրագիր, ով ինչպես է քվեարկել այդ նախագծին, թե հետո ինչ եղավ, դուք կռահեք։
     5 կողմ քվեարկողները եղել են նրանք՝
     ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՀՀ արտ. գործ. նախարար Վարդան Օսկանյան, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյան, խորհրդի քարտուղար Ալեքսան Հարությունյան, ձեռնպահ ՊՆ Վաղարշակ Հարությունյան
     Ռիմա Դեմիրճյանի օրագրից՝
     առանց մեկնաբանությունների...
     Ճիշտ օրը չեմ հիշում, սակայն դա հոկտեմբերն էր, Գերմանիայից վերադառնալուց հետո: Կարենը կանչեց ինձ ու Ստեփանին, Սամվելը Մոսկվայում էր, և ասաց, որ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է առաջարկություն` Ադրբեջանի սահմանից մինչև Նախիջևան, Մեղրիի տարածքով ճանապարհ կառուցելու մասին:
     Ես զարմացած էի, որ Կարենը տանը խոսում է Անվտանգության խորհրդի նիստի` պետական կարևորագույն հարցերի մասին: Անվտանգության խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայից Կարենի վերադառնալուց հետո, հոկտեմբերի 23-ին, շաբաթ օրը, Անվտանգության խորհրդի ութ անդամներից հինգը համաձայնել էին պլանի հետ, Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը դեմ էին, մեկը` ձեռնպահ:
     Ըստ մեր վարորդի պատմածի` Կարենը և Վազգենը նիստից դուրս եկան հուզված և փոխված: Վազգենը` քաթանի նման գունատ, մոտեցավ իր մեքենային, նստեց և քշեց կատաղի արագությամբ: Կարենը, ընդհակառակը, կարմրատակած, ըստ երևույթին՝ բարձր ճնշման հետևանքով, նստեց մեքենան և վարորդին ասաց՝ քշի Աշտարակ: Նա, երբ առանձնապես վատ էր լինում, հնարավորության դեպքում գնում էր դեպի բնություն, որպեսզի հանգստանա, հավասարակշռությունը վերականգնի: Անվտանգության խորհրդի առաջին նիստից անմիջապես հետո Կարենի տրամադրությունը կտրուկ փոխվեց: Տանը նա կարծես ուրիշ էր. պարփակվեց իր մեջ, դարձավ լռակյաց, կատակներ չէր անում, շատ անհանգիստ էր քնում, նույնիսկ սիրելի թոռնիկների հետ համարյա չէր շփվում: Այդպիսի վիճակում էլ մեկնեց Մոսկվա:
     Այն, ինչը նա խնամքով ինձնից թաքցնում էր, Մոսկվայում ասել է եղբորը.
     — Կամո՛, իմացի՛ր, ինձ սպանելու են:
     Այդ նույնը նա ասել է իրեն ուղեկցող Հրաչիկ Կարապետյանին: Նրա համառ խորհուրդներին` թիկնապահներ վերցնել իր հետ, Կարենը պատասխանել է.
     -Եթե որոշեն սպանել, ապա ոչ մի թիկնազոր չի օգնի: Եվ հետո, ինձ, միևնույնն է, սպանելու են»:

26969 | 2
Facebook