Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը դաս տալ Իսրայելին

18:45, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Էրդողանը կոչ է արել միջազգային հանրությանը դաս տալ Իսրայելին

Թուրքիայի նախագահ Էրդողանն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է դաս տալ Իսրայելին՝ Պաղեստինի վրա հարձակվելու համար:

«Մենք քննարկել ենք Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը և Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները: Ես նշել եմ, որ Թուրքիան առավել քան խիստ է արձագանքում Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը: Նշել եմ, որ միջազգային հանրությունն Իսրայելին պետք է ուժգին և զսպող դաս տա այդ անխոհեմ հարձակումներին ի պատասխան»,- իր թելեգրամ-ալիքում գրել է Էրդողանը: Նա նաև կարևորել է այս հարցում բոլոր իսլամական երկրների միասնությունը:

5136 | 0
Facebook